Հիշեցում՝ այս տարի Փառատոնը տեղի է ունենալու

Փոլադուրիում։

Փոլադուրին գտնվում է Բոլոնիսիում՝ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզում։ Այն ամբողջությամբ շրջապատված է լեռներով (Ցերակվիից մոտ 20 կմ հեռավորության վրա) և սահմանակից է Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին միաժամանակ։  Շատ շուտով մենք հավելյալ ինֆորմացիա կտրամադրենք  «One Caucasus»-ի նոր տարածքի վերաբերյալ։

GOOGLE MAPS HERE!!!

Ինչպե՞ս միանալ փառատոնին.

1. Ավտոբուսով. մենք տրամադրում ենք անվճար ավտոբուսներ Թբիլիսիից դեպի Բոլոնիսի (ավտոբուսների ժամանակացույցի մասին կտեղեկացնենք շուտով):

2. Հեծանիվով

            Դուք կարող եք միանալ մեր փառատոնին նաև հեծանվային ճանապարհով․ հեծանվային արահետի քարտեզը դեպի Փոլադուրի կարող եք գտնել այստեղ:

Հիշեք անակնկալի մասին՝ Փոլադուրի ժամանած առաջին 3 հեծանվորդներին (հեծանվարշավոչ պակաս 100 կիլոմետրից) սպասվում են անակնկալներ․ նրանք մեր կողմից կստաան «One Caucasus»-ի նվեր-փաթեթ (շապիկ և մեր փառատոնի երաժշտական սկավառակի օրինակ):

 

Գիշերակաց

Փոլադուրին առաջարկում է անվճար վրանային գիշերակաց փառատոնի տարածքում։ Դուք կարող եք բերել Ձեր անձնական վրանը կամ ամրագրել վրաններ մեր «Վրանային քաղաք»-ում (վրան ամրագրելու համար լրացրեք հարցաշարը այստեղ:

Վրանում կարող է տեղավորվել 3 մարդ:

Արժեքներ`

  • 1 երեք հոգանոց վրանի արժեքն է 20 վրացական լարի (GEL)
  • Քնապարկեր և մատրասներ. համապատասխանաբար՝ 5 լարի մատրասի և 10 լարի քնապարկի համար

Ինչպես նաև դուք կարող եք ամրակալել սենյակներ Մառնելուլի քաղաքի կամ Թբիլիսիի հյուրատներում։

 

Գիշերակացի վերաբերյալ բոլոր հարցերի համար զանգահարել՝ +99597900863 (Ագնեշկա՝ անգլերեն) or  +995571051686 (Իռակլի՝ վրացերեն)

            Փառատոնի մուտքը և ընդհանուր տարածքում բնակվելը ԱՆՎՃԱՐ է։

 

The project is cofunded by Marneuli Municipality, Government of the United States, the Ministry of Culture and National Heritage of the Republic of Poland, Warsaw City Hall, Ministry of Culture and Monument Protection of Georgia and French Institute of Georgia