TSU Gordela @ One Caucasus 2020

Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ Կովկասի լավագույն կանացի խմբերից մեկը՝ Գորդելա-ն  (TSU Gordela – Վրաստան), կմիանա մեզ այս տարի One Caucasus 2020  փառատոնին: 

TSU Gordela- ն վրացական ժողովրդական խումբ է, որը ստեղծվել է 2007 թվականին Թբիլիսիի Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում: Խմբի ղեկավարն է Վլադիմիր (Տամազ) Մամալաձեն:  «TSU Gordela» -ն կատարում է պոլիֆոնիկ ժողովրդական երգեր ինչպես կապելլայով, այնպես էլ տարբեր երաժշտական գործիքների ուղեկցմամբ:

Infest @ One Caucasus 2020

Ուրախ ենք ներկայացնել «One Caucasus» 2020 փառատոնի հաջորդ մասնակցին՝ Infest - ին .Վրաստան :

Մինչ 2018 թվականը Nick Infest-ը ոլորտի այլ DJ-ների հետ ակտիվորեն ունկնդրում և համադրում էր տարբեր երաժշտական ժանրեր, դրանք ավելացնելով իր անձնական DJ սեթերին։  Սկզբում նրանք ելույթներ էին ունենում միայն նեղ խնջույքային միջավայրում, ապա հասկացան, որ լայն խմբերեր հետ իրենց երաժշտությամբ կիսվելը էլ ավելի ոգևորիչ կարող է լինել։  Նրանք սկսեցին ներգրավել շատ մարդկանց, հրավիրել անծանոթների՝ ինչի արդյունքում նրանց ելույթների և հետևորդների քանակի մեծ աճ գրանցվեց։

VOŁOSI @ One Caucasus 2020 (Համերգ Վարշավայում)

Ձեզ ենք ներկայացնում One Caucasus 2020 Փառատոնի հաջորդ գլխավոր մասնակցին՝  VOŁOSI -ին!

VOŁOSI- ն՝ մի նոր բացահայտում է. Նրանց կատարողական էներգիան գերազանցում է երաժշտական ​​և աշխարհագրական սահմանները ՝ ամբողջովին անդիմադրելի համադրություն ստեղծելու համար: Պարզապես անհնար է չսիրել  նրանց »:  Mary Ann Kennedy , BBC

Shaban Mamedov @ One Caucasus 2020

Ձեզ ենք ներկայացնում One Caucasus 2020 Փառատոնի հաջորդ գլխավոր մասնակցին՝   Շաբան Մամադովին (Վրաստան) !

Շաբան Մամադովը (երգիչ, ստեղնահար) անվիճելիորեն  Մառնեուլիի երաժշտական սենսացիան է: Նա  համադրում է փոփ, ջազ և վրացական ու ադրբեջանական ազգային երաժշտությունը: Շաբանը սովորում է դասական վոկալ Թբիլիսիում Միկելադձեի անվան Կենտրոնական երաժշտական դպրոցում:

CHVENEBUREBI @ One Caucasus 2020

Դիմավորե՛ք One Caucasus 2020 Փառատոնի հաջորդ գլխավոր մասնակցին՝ CHVENEBUREBI  !

CHVENEBUREBI - ին Վրացական ամենահայտնի խմբերից մեկն է, որը մասնագիտացել է ավանդական վոկալ պոլիֆոնային երաժշտության մեջ` համադրելով այն ավանդական գործիքներով:

 La Courbe Flottante

 La Courbe Flottante & One Caucasus 2020

Ուրախ ենք ներկայացնելու մեր առաջին գլխավոր մասնակցին՝ La Courbe Flottante -ն, One Caucasus 2020 Փառատոնին։

La Courbe Flottante -ը ֆրանկո-վրացական-հայկական խումբ է, որը ստեղծվել է Թբիլիսիում և կազմված է 4 հոգուց.

 

One Caucasus փառատոնի ծրագիրը

One Caucasus փառատոնի ծրագիրը : One Caucasus Փառատոն, Ծերաքվի, Օգոստոսի 27-30, 2020

Կարդալ ավելին One Caucasus - ի մասին

Ուրախ ենք ներկայացնելու One Caucasus Փառատոնի Ծրագրի նկարագիրը

Օգոստոսի 27, Հինգշաբթի:
(14։00-23։50)

Կինոդիտում: CineDoc - Բացման ծրագիր
Արվեստ և գործնական դասեր (վորքշոփներ): Շարժական մոլորակ և այլ գործնական դասընթացներ։

Երաժշտություն: միջժանրային երաժշտական ջեմեր և հյուրեր. ծրագիրն առանձնացված է։

 

Ու՞մ կողքին ենք կանգնել մենք՝ One Caucasus -ի մարդիկ

Ու՞մ կողքին ենք կանգնել մենք՝ One Caucasus -ի մարդիկ :

Վերջին իրադարձությունները մեզ հիշեցրել են մի տխուր ճշմարտության մասին. ոչնչացնելն շատ ավելի հեշտ է, քան կառուցելը: Երբեմն լինել համարձակ նշանակում է պահպանել հանգստություն, ձեռնպահ մնալ բռնություն գործադրելուց, մտածել սեփական գործողությունների հետևանքների մասին, նույնիսկ եթե ձեր շրջապատում բոլորի զայրացած լինելն արդարացված է։ Ձեզանից ոմանք հարցնում են, թե որտեղ է կանգնած One Caucasus -ը, և որն է մեր դիրքորոշումը վերջին իրադարձությունների վերաբերյալ: One Caucasus -ը քաղաքական կազմակերպություն չէ։ Մենք չենք ձևացնում, թե գիտենք' ինչպիսի լուծում կարելի է տալ այս աշխարհի բոլոր հիմնական հակամարտություններին, բայց նաև գիտենք, որ մենք ականատես ենք եղել բաժանված և հակամարտող երկրներից հավաքված երիտասարդների զարմանալի ուժի, տեսել ենք, թե ինչպես են նրանք ծանոթանում են միմյանց հետ, աշխատում միասին, իրականացնում փոփոխություններ: Այդ գործողությունները իրական քաջության դրսևորում են, և մենք ականատես ենք եղել դրան։

 

Co-create One Caucasus 2020 ARMENIAN

This is the 7th Call for the International Volunteer Program of One Caucasus. One Caucasus is arguably the most inspirational Festival in the whole Caucasus region.

OneCaucasus Sponsors