Ու՞մ կողքին ենք կանգնել մենք՝ One Caucasus -ի մարդիկ :
Վերջին իրադարձությունները մեզ հիշեցրել են մի տխուր ճշմարտության մասին. ոչնչացնելն շատ ավելի հեշտ է, քան կառուցելը: Երբեմն լինել համարձակ նշանակում է պահպանել հանգստություն, ձեռնպահ մնալ բռնություն գործադրելուց, մտածել սեփական գործողությունների հետևանքների մասին, նույնիսկ եթե ձեր շրջապատում բոլորի զայրացած լինելն արդարացված է։ Ձեզանից ոմանք հարցնում են, թե որտեղ է կանգնած One Caucasus -ը, և որն է մեր դիրքորոշումը վերջին իրադարձությունների վերաբերյալ: One Caucasus -ը քաղաքական կազմակերպություն չէ։ Մենք չենք ձևացնում, թե գիտենք' ինչպիսի լուծում կարելի է տալ այս աշխարհի բոլոր հիմնական հակամարտություններին, բայց նաև գիտենք, որ մենք ականատես ենք եղել բաժանված և հակամարտող երկրներից հավաքված երիտասարդների զարմանալի ուժի, տեսել ենք, թե ինչպես են նրանք ծանոթանում են միմյանց հետ, աշխատում միասին, իրականացնում փոփոխություններ: Այդ գործողությունները իրական քաջության դրսևորում են, և մենք ականատես ենք եղել դրան։
Այսօր կարող ենք նաև ձեզ ասել, թե ում կողքին ենք կանգնել մենք՝ One Caucasus -ի մարդիկ (որոնք գալիս են աշխարհի տարբեր երկրներից): Մենք կանգնում ենք իրենց երեխաներին կորցրած ծնողների և ծնողներին կորցրած երեխաների կողքին: Ձեր կորուստը ամենամեծն է, և մենք մեր մտքերն ու աղոթքները հղում ենք ձեզ: Մենք կանգնում ենք նրանց կողքին, ովքեր ծեծի են ենթարկվել միայն այն պատճառով, որ նրանք պատկանում են «թշնամու» ազգին։ Հիշե'ք, որ ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել ձեր արժանապատվությունը: Եվ վերջապես, մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր անում են ամեն ինչ իրենք ուժերի չափով, այս բռնությունը դադարեցնելու համար։ Մենք միայն Ձեր մեջ ենք տեսնում այն հույսը, որ կգա մի օր, երբ մայրերը այլևս լաց չեն լինի այն պատճառով, որ նրանց որդիները էլ երբեք տուն չեն վերադառնա։