Vishup Ensemble @ One Caucasus 2017
Vishup Ensemble (source: Youtube)

Ինչպես նրբագեղ գետը, որը լրահամալրում է և անընդհատ փոփոխում լանդշաֆտը, այնպես էլ Վիշապ խմբի երաժշտությունը տարածվում է հայկական պատմության հսկա, լեգենդար շերտագծերի միջով, ապա վազում և սահում է առասպելից, լիրիկական պոեզիայից և մետաֆիզիկայից  դեպի ուրախ երգերի և հողագործի երգերի տիրույթները:

Վիշապը (Vishup) հիմնադրվել է Հայաստանում «Բամբիռ» հայկական հայտնի խմբի անդամ՝ ֆլեյտիստ, վոկալիստ  և  կիթառահար Արիկ Գրիգորյանի կողմից, 2015 թվականին՝ երբ Արիկ Գրիգորյանը սկսել է աշխատել թմբկահար Էդուարդ Հարությունյանի, Հայկ Կարապետյանի հետ, և այս համագործակցությունը անվանվել է «Արիկ Բամբիռի նախագիծ»: Այնուհետև՝ 2016 թ.-ին,  ծրագիրը տեղափոխվել է Լոս Անջելես, և խմբին  միացել են նոր անդամներ, այդ թվում վոկալիստ և դաշնակահար Արենի Ագբաբյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանն և թմբկահար Վարդան Դուվենդջյանը: Ապա նա վերադարձավ Հայաստան, և այլ երաժիշտներ, ինչպիսիք են Լևոն Առաքելյանը, Քրիստին Եղիազարյանը և Ամալյա Հակոբյանը, համալրեցին խումբը:

Խմբի երաժշտական ցանկն ընդգրկում է ինչպես յուրօրինակ ստեղծագործություններ, այնպես էլ արվեստի և պատմական գովերգեր: Հետաքրքիր ոճով համադրված Վիշապի երկրային և եթերային երաժշտությունը առաջնորդվում է Արիկ Գրիգորյանի հանգիստ ժողովրդական ոգի ունեցող ձայնով:  Երգեցողությունը ճկուն կերպով հյուսված է ֆլեյտայի, կիթառի և թմբուկների ցածր, սակայն առնական հնչյուններից՝ ստեղծելով հարուստ և զարմանահրաշ  ձայն:

Վիշապի օրիգինալ կոմպոզիցիաները և դասականի վերաիմաստավորումը ունենում են իրենց ծաղկումն ու դրսևորումն ոչ միայն առանձին փորձարկումներում, այլ նաև վերջնական աշխատանքներում՝ ստեղծելով տարածվող ազատության, լայնաբաց տեսարանի  զգացողություն, որտեղ կիրքը՝ լինելով կրակային, թե վեհ, հանդիսանում է տրված ազատության սանձը: Ի վերջո, ''Vishup' -  ը հայերեն նշանակում է  ՛՛վիշապ՛՛:


Արիկ Բամբիռ Գրիգորյանը  դասականորեն  վերապատրաստված երաժիշտ է, ինչպես նաև ուսուցիչ եւ երգչախմբի դիրիժոր: Արիկ Գրիորյանն արդեն երկար տարիներ  հանդիսանում է հայկական հայտնի Բամբիռ խնմբի անդամ, որտեղ նա կիրառում է իր հմտություններն որպես կոմպոզիտոր, ֆլեյտիստ եւ վոկալիստ: Գրիգորյանը նաև համագործակցում է տարբեր երաժիշտների, այդ թվում ` Դիթմար Բոննենի, Տիգրան Համասյանի և Հասմիկ Հարությունյանի հետ: 2013 թ-ին Գրիգորյանը միացել է Թումոյի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, Երևանում՝ Հայաստանում, Tumo- ի առաջատարներից կազմված երիտասարդական նվագախումբ (Tmbata Youth Orchestra) ստեղծելու համար:

OneCaucasus Sponsors