Infest @ One Caucasus Festival

Ուրախ ենք ներկայացնել «One Caucasus» 2020 փառատոնի հաջորդ մասնակցին՝ Infest - ին .Վրաստան :

Մինչ 2018 թվականը Nick Infest-ը ոլորտի այլ DJ-ների հետ ակտիվորեն ունկնդրում և համադրում էր տարբեր երաժշտական ժանրեր, դրանք ավելացնելով իր անձնական DJ սեթերին։  Սկզբում նրանք ելույթներ էին ունենում միայն նեղ խնջույքային միջավայրում, ապա հասկացան, որ լայն խմբերեր հետ իրենց երաժշտությամբ կիսվելը էլ ավելի ոգևորիչ կարող է լինել։  Նրանք սկսեցին ներգրավել շատ մարդկանց, հրավիրել անծանոթների՝ ինչի արդյունքում նրանց ելույթների և հետևորդների քանակի մեծ աճ գրանցվեց։

 

Հետևելով իրենց ոգևորությանը նրանք ստեղծեցին «Georgian Psychedelic Community» անունը կրող համայնքը։ Արդյունքում փոքրիկ բացօթյա միջոցառումներին եկան փոխարինելու  մարդաշատ և ոլոտի ողջ լրջությունը կրող պրոֆեստիոնալ միջոցառումներ։ Այժմ նրանց երաժշտական ժանրերը ներառում են մեծամասամբ «psychedelic» տրանս երաժշտություն և ինչպես նաև «down tempo» (ambient, dub, chill):

Infest: Յուրաքանչյուր փառատոն յուրահատուկ է, և ես ահռելի ոգևորության չափաբաժին եմ ստանում իմ ամեն ելույթից։ Անցյած տարիներին մասնակցնելով փառատոնին` ես ճանաչեցի տարբեր երկրներից ժամանած շատ արվեստագետների, ովքեր հրաշալի գործեր էին կերտում և իրարից բավականին զանազան ժանրերում․ Այս տարի ևս մեծ սիրով եմ միանում One Caucasus 2020 փառատոնին: