Sahel Blues (Սենեգալ - Լեհաստան)
Sahel Blues (Սենեգալ - Լեհաստան)

Ծանոթացե՛ք  One Caucasus Festival 2019  Փառատոնի հաջորդ գլխավոր մասնակցի  հետ . Sahel Blues (Սենեգալ - Լեհաստան)  

Sahel Blues. սենեգալե-լեհական խումբ է, որի անդամները հանդիպել են միմյանց Վարշավայում: Խմբի անդամներն են Pako Sarr -ը (ակուստիկ կիթառ,վոկալ), Grzegorz Rytkan-ն (սաքսոֆոն) և Mamadou Diouf-ը (ջեմբե,վոկալ)։  

Խմբի անունը կապված է Սահարայի հարավային շրջանի անվան' Սահելի, հետ։ Տարածաշրջանը ձգվում է անապատից մինչև սավաննա, որտեղից արմատներով Pako Saar - ն ու Mamadou Diouf-ն են։ Ամերիկյան բլուզն ունի իր արմատները, որոնք կապված են աֆրիկյան բլյուզի հետ և իրենց սկիզբն են առել Սենեգալի և Նիգերիայի գետերի միջև գտնվող տարածաշրջանում։

Միացե՛ք  մեզ One Caucasus 2019 փառատոնի բացման գիշերը՝ օգոստոսի 22-ին, և մնացե՛ք մեզ հետ նոր երաժշտական նախաձեռնությունների  ստեղծման միջազգային կենտրոնում ՝ Ծերակվիում: