Nemra (Հայաստան)
Nemra (Հայաստան)

One Caucasus 2019 փառատոնի հաջորդ գլխավոր մասնակիցը Nemra-ն է (Հայաստան): Nemra-ն ելույթ կունենա One Caucasus փառատոնի երաժշտական բեմում երկրորդ անգամ (նրա առաջին ելույթը One Caucasus –ում  2018  էր):

NEMRA-ն Մոլորակ է, որտեղ մարդիկ ապրում են, պայքարում և սիրում միմյանց, արտահայտում են իրենց զգացմունքներն երաժշտության միջոցով: NEMRA անունը կապված է Արմեն անվան հետ,որը հայերին անվանելու միջազգային ձևն է:

NEMRA-ի երգերը կյանքի մասին են, մեզ շրջապատող աշխարհի դրական և բացական երևույթների մասին, նրանք ներկայացնում են կյանքի, աշխարհի սիրո և խաղաղության գաղափարները:

Առաջարկում ենք կարդալ Նեմրա խմբի անդամների հետ հարցազրույցից մի հատված՝ նախորդ տարվա փառատոնից:

Նրանց երաժշտական ուղին սկսվել է պատահական գրված երգից:2011 թվականին երիտասարդները ցանկացան ստեղծել խումբ,իսկ մեկ տարի անց երազանքը դառնում է << Նեմրա>>: Խմբի անդամններն են.Վան Եղիազարյան,Վասպուր Եղիազարյան,Մարիաննա Կարակեյան,Մարեկ Զաբորսկի:


One Caucasus: Արդյո՞ք հեշտ էր մուտք գործել երաժշտության աշխարհ Նեմրա:

Nemra: Անկեղծ ասած չենք էլ նկատել,թե ինչպես ենք դարձել դրա մի մասնիկը:Առաջին իսկ օրից պարզապես անում ենք այն,ինչն իսկապես սիրում ենք ,այն,ինչն իսկապես հաճույք է պատճառում մեր իրականության մեջ,և ժամանակի ընթացքում հասկացանք,որ դա հաճույք է պատճառում նաև ուրիշներին,հազարավոր մարդկանց և մենք դրա համար շատ ուրախ ենք:

 One Caucasus: Նեմրա: One Caucasus:Նեմրա: : One Caucasus:  Նեմրա:One Caucasus:Նեմրա: One Caucasus:Նեմրա:One Caucasus: Նեմրա:

One Caucasus: Կարո՞ղ եք հիշել ինչ–որ զվարճալի դեպք ձեր առաջին ելույթի հետ կապված:

Nemra: Հետքրքիր պատմություններ շատ են եղել սկզբում,մասնավորապես Վանի հետ կապված:Մեկ անգամ,անմիջապես ելույթից հետո նրան փրկեցինք ավտովթարից,մեկ այլ անգամ նա երգելու ժամանակ ճանճ է կուլ տվել)): Վասպուրը մինչև մեր առաջին փորձը չէր նվագել բաս-կիթառ,և տարածքի տերը նրան տրամադրեց բաս-կիթառը:Սկզբից շատ դժվար էր համոզել Վանին,որ նա բացի կիթառով նվագելուց նաև պետք է երգի:Մարիաննան միացել է մեր խմբին որպես թմբկահար,սակայն հետագա դեպքերը շատ ոգեշնչող էին:

One Caucasus: Ինչ-որ մեկը ազդե՞լ է ձեր երաժշտական ոճի կամ ուղղվածության վրա:

Nemra: Bach, Chopin, Beethoven, Chaykovski ու գրեթե բոլոր հայտնի դասականները, իսկ ռոքից` The Beatles, Elvis Presley, Chuck Berry, Leonard Cohen, Bob Dylan, Queen, Nirvana, Led Zeppelin, Okean Elzy, System of a down, Scars on Broadway... ու այդպես մի քանի տասնյակ արտիստներ ու խմբերն մեր երեքի կողմից սիրված արտիստներն են:
Մեզանից յուրաքանչյուրը ինքն է կերտել իր ոճը:Վանը,Վասպուրը,Մարիաննան գրեթե ստեղծել էին մեր խմբի ոճը,սակայն երբ մեզ միացավ Մարեկը,մենք լիովին գտանք մեր ոճը և պարզ դարձավ ,թե ինչի վրա պետք է աշխատենք:Աշխատում ենք կանգ չառնել մի ոճի վրա:Եթե դուք համեմատեք մեր առաջին երգերը և ներկա երգերը,շատ տարբերություններ կտեսնեք,բայց իրականում դրանք կատարում են նույն մարդիկ:

One Caucasus: Ինչպիսի՞նն է Ձեր երաժշտական ոճը ներկա պահին:

Nemra: Ընդհանուր առմամբ մենք չենք կարող ասել,թե ինչպիսինն է մեր ոճը:Շատերն ասում են,որ մենք նվագում ենք ալտերնատիվ ռոք,սակայն մենք այն չենք սահմանափակում,եթե անկեղծ,երբ մենք ստեղծում ենք նոր երգ,երբ այն կատարում ենք ,իրական էմոցիաներ ենք կիսում մեր լսարանի հետ.Ուրիշ ոչինչ կարևոր չէ մեզ համար:

One Caucasus: Ի՞նչ ակնկալիքներ ունեք One Caucasus փառատոնից:

Nemra:  Մենք մասնակցել ենք շատ փառատոնների,որոնցից մեծ մասը Հայաստանում էին տեղի ունենում,ամենամեծերից մեկը "Voice of Nomads''-ն էր,Ուլան-Ուդեում,որտեղ մենք նվագում էինք տարբեր խմբերի հետ աշխարհի ամենատարբեր անկյուններց:Հետաքրքրիր է իմանալ ավելին նրանց մշակույթի մասին:Նույնը վերաբերվում է և One Caucasus-ին:Սա մեզ համար լավ հնարավորություն է այլ երկրների երաժշտությանը ծանոթանալու համար,և մեզ ոգեշնչում է ադրբեջանական խմբի հետ ելույթ ունենալու միտքը,որպեսզի ապացուցենք բոլորին,որ մշակույթն ու երաժշտությունը սահմաններ չոււնեն:Ընդհանուր հաշվով մենք բոլորս մեկ ենք,նույնն ենք,և քաղաքական իրավիճակը ազգի մեղավորությունը չէ: Ընդհանուր առմամբ,որքան շուտ բոլորս հասկանանք,որ մենք բոլորս նույյն ենք,այնքան շուտ աշխարհում խաղաղություն կտիրի:

One  Caucasus: Երբևէ համագործակցել ե՞ք որևէ ադրբեջանական երաժշտական խմբի հետ:Եթե այո,ապա ինչպիսի՞ համագործակցություն և փորձ էր դա:

Nemra: Մենք երբեք չեմ համագործակցել ոչ մի ադրբեջանական խմբի հետ և երբեք հակված չենք եղել անել դա:Մենք Ադրբեջանից նույնիսկ երկրպագուներ ունենք,և շատ ուրախ էինք իմանալ,որ կան մարդիկ,ովքեր ուշադրություն չեն դարձնում մեր երկրների հարաբերությունների վրա:Այնտեղ վատ ազգ չկա,պարզապես կան քաղաքական տարբեր խաղեր:

One Caucasus: Պատրաստ ե՞ք արդյոք նման փորձին փառատոնի շրջանակներում,և կարծում ե՞ք ,որ դա հնարավոր է:

Nemra: Անշուշտ մենք պատրաստ ենք:Ամեն դեպքում մեզ համար ազգությունը նշանակություն չունի,և դա չի փոխում մեր վերաբերմունքը ոչ ոքի հանդեպ:Եթե մարդը բարի է մեր հանդեպ,մեզ համար միևնույն է թե նա որտեղից է,նույնը վերաբերվում է և երաժշտությանը:Եթե մենք ունենք միևնույն երաժշտական ճաշակը և մտահաղացումները համատեղ աշխատանքի շրջանակներում.չենք մտածում ազգության մասին:

 

Միացե՛ք  մեզ One Caucasus 2019 փառատոնի բացման գիշերը՝ օգոստոսի 22-ին, և մնացե՛ք մեզ հետ նոր երաժշտական նախաձեռնությունների  ստեղծման միջազգային կենտրոնում ՝ Ծերակվիում:

 

 

OneCaucasus Sponsors