Dihaj - Ադրբեջան
Dihaj - Ադրբեջան

Ձեզ ենք ներկայացնում One Caucasus 2019-ի հաջորդ մասնակցին՝ Dihaj –ին:

Dihaj խումբն ելույթ կունենա One Caucasus փատառոնին  երկրորդ անգամ:

Dihaj-ը ձևավորվել է 2014 թվականին, այն էլեկտրոնային երաժշտական խումբ է  (Բաքու, Ադրբեջան): Սկզբում խումբը բաղկացած էր մեկ հոգուց,սակայն հետագայում ընդլայնվել է, քանի որ նախագծին միացել են նաև Անարը  և Ալին:

՛՛Մենք բոլորս ամբողջությամբ տարբեր երաժշտական փորձ ունենք,  մեր ձայնը ևս բավականին յուրօրինակ է: Այդ է պատճառը,որ մենք երբևէ հստակ չենք նշել, թե ինչ ժանրի երաժշտություն ենք նվագում: Պարզապես նվագիր այն, ինչը թվում է քեզ ճիշտ և մնացածը թող երաժշտություն լսողներին, համամիտ ե՞ք՛՛,- ասաց խմբի առաջատար վոկալիստ Դիանան:

Չնայած դրան, Dihaj –ն իր անընդհատ ավելացող երկրպագուների շրանում անվանվում է որպես  ՛՛փորձարարական դում-փոփ խումբ՛՛. իրենց եթերային, բարձր ձայնի, պոստ-ռոք կիթառային ռիֆֆերի, կիսա-ակուստիկ թմբուկային հավաքածուների և մթնոլորտային վոկալների շնորհիվ: Dihaj-ը հայտնի դարձավ 2014-ին “I Break Again” կատարումով, որը գրվել էր Դիանայի և աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Իսֆար Սարաբսկիի կողմից:

2015- ին խումբը ներկայացրել է “Geceler Kechir”-ը, որը 90-ականների փոփ երգ է ՝ գրված  հայտնի ադրբեջանական կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի կողմից: “Complain” կատարումը նրանց "T.E.O.S"  ձայնասկավառակի առաջին երգն է, որը թողարկվել է 2017-ին: Այն հատուկ վինիլային թողարկում է, որը ներառում է “Complain” և “All Different Things” երգերը:

 Dihaj-ը հանդես եկավ Եվրատեսիլ երգի մրցույթին որպես մասնակից Ադրբեջանից "Skeletons"  երգով, որն աչքի ընկավ իր թատերական բեմադրությամբ և ստեղծեց հսկայական ռեզոնանս երգի մրցույթում:  


2018 –ին Dihaj-ը թողարկեց "We Shall See Them Sometimes" երգը ադրբեջանցի ռեփեր Uran-ի հետ համատեղ:  Այս ստեղծագործությունն ունի սոցիալական թեմատիկա, և տեսանյութում ներկայացված է  մտավոր հետամնաց մի երիտասարդ մարդու պատմությունը:

Խումբը մասնակցել է տարբեր միջազգային փառատոններին և միջացառումներին, ինչպիսիք են՝ Women in Paradise»  (Ամստերդամ, Նիդերլանդներ), « Kulturos Naktis» Vilnius (Լիտվա), « Caucasian Music Award Phoenix» (Թբիլիսի, Վրաստան), Eurovillage» Kyiv (Ուկրաինա), և այլն:

 



Միացե՛ք  մեզ One Caucasus 2019 փառատոնի բացման գիշերը՝ օգոստոսի 22-ին, և մնացե՛ք մեզ հետ նոր երաժշտական նախաձեռնությունների  ստեղծման միջազգային կենտրոնում ՝ Ծերակվիում:

 

OneCaucasus Sponsors