ALLIANPLACE (Armenia)
ALLIANPLACE (Armenia)

Ուրախ ենք ներկայացնելու մեր հաջորդ երաժշտական խմբին՝ Allianplace-ին:

Allianplace – ն երիտասարդ երաժշտական խումբ է, որը կատարում է իր գրած երգերը փոփ, փոփ-ռոք, հինդի-ռոք ժանրերում: Խումբը ձևավորվել է 2018 թվականին՝ նպատակ հետապնդելով տարածել իր երաժշտությունն յուրօրինակ և հոգուն մոտ մեղեդիների միջոցով, որոնք արտահայտում են տարբեր տեսակի զգացմունքեր:

՛՛Մենք ցանկանում ենք դարձնել մեր երաժշտությունը մոտ յորաքանչյուրին, հասկանալի և հուզիչ, և մեր երգերի մեջ օգտագործել այնպիսի բառեր, որոնք զգում է ամեն ոք իր առօրյայում՛՛,-նշում են խմբի անդամները:

Խումբը մասնակցել է տարբեր փառատոնների, ինչպիսիք են Սևան և Ռոք Երաժշտական Փառատոնները:
Allianplace-ի համար կենդանի ձայնով ելույթները միշտ կարևոր են եղել , և կազմավորվելով 2018-ին ՝ նրանք արագ գրավեցին երաժշտասերների  սրտերը ու սկսեցին իրենց շրջագայությունները: Խմբի գլխավոր դեբյուտային երգը "What's Going ON" է (Ի՞նչ է կատարվում):


Allianplace- ի համար ազնիվ և արկածախնդիր երաշտության ստեղծումը միշտ մնալու է կայուն նպատակ՝ անկախ նախորդ տարիների ՛՛փոթորիկների՛՛:

Բաց մի՛ թողեք այս տաղանդավոր երիտասարդների կենդանի կատարումը լսելու հնարավորությունը:

 

 


Միացե՛ք  մեզ One Caucasus 2019 փառատոնի բացման գիշերը՝ օգոստոսի 22-ին, և մնացե՛ք մեզ հետ նոր երաժշտական նախաձեռնությունների  ստեղծման միջազգային կենտրոնում ՝ Ծերակվիում: