Nick Infest - Georgia
Nick Infest - Georgia

Ուրախ ենք ներկայացնել «One Caucasus» 2019 փառատոնի հաջորդ մասնակցին՝ Infest (Nick) - ին .Վրաստան :

 

Մինչ 2018 թվականը Nick Infest-ը ոլորտի այլ DJ-ների հետ ակտիվորեն ունկնդրում և համադրում էր տարբեր երաժշտական ժանրեր, դրանք ավելացնելով իր անձնական DJ սեթերին։  Սկզբում նրանք ելույթներ էին ունենում միայն նեղ խնջույքային միջավայրում, ապա հասկացան, որ լայն խմբերեր հետ իրենց երաժշտությամբ կիսվելը էլ ավելի ոգևորիչ կարող է լինել։  Նրանք սկսեցին ներգրավել շատ մարդկանց, հրավիրել անծանոթների՝ ինչի արդյունքում նրանց ելույթների և հետևորդների քանակի մեծ աճ գրանցվեց։

Հետևելով իրենց ոգևորությանը նրանք ստեղծեցին «Georgian Psychedelic Community» անունը կրող համայնքը։ Արդյունքում փոքրիկ բացօթյա միջոցառումներին եկան փոխարինելու  մարդաշատ և ոլոտի ողջ լրջությունը կրող պրոֆեստիոնալ միջոցառումներ։ Այժմ նրանց երաժշտական ժանրերը ներառում են մեծամասամբ «psychedelic» տրանս երաժշտություն և ինչպես նաև «down tempo» (ambient, dub, chill):

 

 

One Caucasus:  Փառատոնին մասնակցում եք երրորդ անգամ, այս անգամ ինչո՞վ եք ապշեցնելու ձեր ունկնդիրներին։


Nick Infest:  Նշեմ, որ յուրաքանչյուր փառատոն յուրահատուկ է և ես ահռելի ոգևորության չափաբաժին եմ ստանում իմ ամեն ելույթից։ Անցյալ տարի մասնակցնելով փառատոնին ես ճանաչեցի տարբեր երկրներից ժամանած շատ արվեստագետների, ովքեր հրաշալի գործեր էին կերտում և իրարից բավականին զանազան ժանրերում․ հենց դա էլ դարձավ այս տարվա փառատոնին միանալու իմ հիմնական շարժառիթը։

 

 

 



 

 

 

OneCaucasus Sponsors