Ահա One Caucasus 2018 միջազգային փառատոնի մասին ընդհանուր տեղեկությունն ու մեր ծրագրերի ցուցակը: Նշում․ One Caucasus-ում  ներկայացված շատ միջոցառումներ ստեղծվել են հատուկ փառատոնի համար` մեր դասավանդողների, արվեստագետների, ճարտարապետների եւ երաժիշտների կողմից:

 

Մենք հրավիրում ենք ձեզ միանալ սեպտեմբերի 1-ին ու 2-ին Կովկասում միակ նմանատիպ իրադարձությանը, որի մուտքն ազատ է, տրամադրվում է անվճար տրանսպորտ (Թբիլիսիից, Բոլնիսիից ու Մարնեուլիից) , և՛ առաջին, և՛ երկրորդ օրվա համար և անվճար ապրելու տարածք (վրանի համար):

ԹմբաԹա Նվագախումբ (Հայաստան)

 Ուրախ ենք Ձեզ ներկայացնելու One Caucasus 2018 գլխավոր բեմում ելույթ ունեցող մեր առաջին մասնակցին՝ ԹմբաԹա Tmbata Նվագախմբին !

 

 

Դիտե՛ք մեր հոլովակն այստեղ:  https://www.kickstarter.com/projects/81358564/one-caucasus-festival-2018

Դարձի՛ր  - ի One Caucasus-ի մասնակիցը և միացի՛ր մեր գլոբալ քրոուդֆանդինգ քարոզարշավին !

 

Nick Infest - Georgia

Ուրախ ենք ներկայացնել «One Caucasus» 2018 փառատոնի հաջորդ մասնակցին՝ Նիկ Ինֆեսթին (Nick infest).

 

Մինչ 2018 թվականը Nick Infest-ը ոլորտի այլ DJ-ների հետ ակտիվորեն ունկնդրում և համադրում էր տարբեր երաժշտական ժանրեր, դրանք ավելացնելով իր անձնական DJ սեթերին։  Սկզբում նրանք ելույթներ էին ունենում միայն նեղ խնջույքային միջավայրում, ապա հասկացան, որ լայն խմբերեր հետ իրենց երաժշտությամբ կիսվելը էլ ավելի ոգևորիչ կարող է լինել։  Նրանք սկսեցին ներգրավել շատ մարդկանց, հրավիրել անծանոթների՝ ինչի արդյունքում նրանց ելույթների և հետևորդների քանակի մեծ աճ գրանցվեց։

Հետևելով իրենց ոգևորությանը նրանք ստեղծեցին «Georgian Psychedelic Community» անունը կրող համայնքը։ Արդյունքում փոքրիկ բացօթյա միջոցառումներին եկան փոխարինելու  մարդաշատ և ոլոտի ողջ լրջությունը կրող պրոֆեստիոնալ միջոցառումներ։ Այժմ նրանց երաժշտական ժանրերը ներառում են մեծամասամբ «psychedelic» տրանս երաժշտություն և ինչպես նաև «down tempo» (ambient, dub, chill):

 

Huntertones (USA) at One Caucasus 2016

Երաժիշտների դիմումների հավաքագրում 2018

Transkaukazja, ArtZona  և  One Caucasus –ից ձեռք բերված  մեր  փորձը ապացուցեց, որ հայտնի երաժիշտների հետ համերգի կազմակերպումը լավ փորձ է, սակայն շատ ավելի լավ է ստեղծել տարածք մասնագիտակված պրոֆեսիոնալ երաժիշտների համար, որոնք գալիս են տարբեր երկրներից, մշակույթներից, երաժշտական ոճերից միասին աշխատելու համար:


Այսպիսի նախագծերից որոշները մենք խմբավորել ենք  "Caucasus+. Collection vol.#1: Georgia+"  երաժշտական հավաքածուի մեջ (այն Վրաստանի ու Լեհաստանի, Սենեգալի, Ջամայկայի և ուրիշ այլ երաժիշտների  հանդիպումների հիասքանչ  արդյունքներն է): Հավաքածուն կլինի հասանելի One Caucasus փառատոնին:

 
Եթե դուք ուզում եք միանալ ոգեշնչող երաժշտական արկածին և աշխատել Կովկասից  ու աշխարհի այլ տարածքներից լավագույն երաժիշտների հետ` մասնակցե'ք մեր դիմումների հավաքգրմանը:  

 

Ձեզ ենք ներկայացնում One Caucasus 2017 միջազգային փառատոնի ծրագիրը :

One Caucasus-ի  ժամանակ կազմակերպվող միջոցառումների մեծ մասը մեր մանկավարժները, արվեստագետները, ճարտարապետները և երաժիշտները  կներկայացնեն փառատոնի օրերին:

Հրավիրում ենք Օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին միանալ Կովկասի միակ փառատոնին, որի մուտքը, տեղափոխումն ձառատոնի օրերին (Թբիլիսի-Ծերաքվի-Թբիլիս) և  բնակության վայրն անվճար են (ճամբարային հատվածում):

Մենք հպարտենք ներկայացնելու One Caucasus փառատոնի գլխավոր և անսահման տաղանդավոր երաժիշտներից մեկին՝ Պակո Սարր-ին (Pako Sarr) !

Պակո Սարրը (Soweto Youth Boys, ARRA, Pako Sarr Band) ճանաչված արվեստագետ է Սենեգալից, որը ներկայումս բնակվում է ԼԵհաստանում:
Դա կլինի նրա 4րդ տարեդարձը ''One Caucasus'' փառատոնին:

Այս տաղանդավոր երաժիշտը,երգահանը և պրոդյուսերը ճանաչված է իր յուրօրինակ տարբերվող ձայնով և կիթառ նվագելու գերազանց հմտությամ: Նա երգում է վոլոֆի լեզվով, անգլերեն և ֆրանսերեն: Նրա երաժտությունն առանձնանում է աֆրիկյան արմատների և արևմտյան ներգործության համադրությամբ: Նա ակտիվ է միջազգային երաժշտական բեմահարթակում՝ արտահայտելով իրեն այնպիսի ոճերում, ինչպիսիք են աֆրոն,ռեգգաեն,ռոքը և սոուլը: Բազմաթիվ երաժշտական և արվեստի միջոցառումներին նա կատարումներ է ունեցել տարբեր խմբերի և երգիչների հետ, ինչպիսիք են, օրինակ,վրացական խմբեր 33A-ն, Chveneburebi-ին, Gordela-ն, Zumbaland-ն:

Պակո Սարն եղել է One Causacus փառատոնի երաժշտական տնօրենը 2016 թվականին, և ինչպես ցույց է տվել այնցյալ տարվա փորձը մենք ունեցել ենք հրաշալի երաժշտական ծրագրեր և համագործակցություններ Պակո Սարրի` իր աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածության և մեծ սիրո: Այս տարի ևս նա կլինի One Caucasus փառատոնի երաժշտական տնօրենը, իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք ավելի շատ անմոռանալի երաժշտական նախագծեր և հիանալի ստեղծագործություններ:

Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ Կովկասի լավագույն կանացի խմբերից մեկը՝ Գորդելա-ն  (TSU Gordela – Վրաստան), կմիանա մեզ այս տարի One Caucasus փառատոնին: Առաջին անգամ նրանք ելույթ կունենան Փսիո Քրյու (Psio Crew - Լեհաստան) խմբի հետ:

TSU Gordela- ն վրացական ժողովրդական խումբ է, որը ստեղծվել է 2007 թվականին Թբիլիսիի Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում: Խմբի ղեկավարն է Վլադիմիր (Տամազ) Մամալաձեն:  «TSU Gordela» -ն կատարում է պոլիֆոնիկ ժողովրդական երգեր ինչպես կապելլայով, այնպես էլ տարբեր երաժշտական գործիքների ուղեկցմամբ:

Խմբի անդամները նվագում են ամենահին ժողովրդական գործիքների վրա, ինչպիսիք են պանդուրին, չոնգուրին, չինիրին, քնարը/չանգին, փայտե փողային գործիքների՝շվի,  սալամուրի, չիբոնի, լարչիմի, հարվածային գործիքների վրա՝ դհոլ, դափ և ակորդեոն:
Չնայած խումբն ունի 10 տարվա պատմություն, սակայն այն արդեն բավականին հայտնի է  և արժանացել է փառատոններին բազմաթիվ երաժշտական մրցանակների: Այդ ամենը վկայում է  Գորդելայի անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

Ինչպես նրբագեղ գետը, որը լրահամալրում է և անընդհատ փոփոխում լանդշաֆտը, այնպես էլ Վիշապ խմբի երաժշտությունը տարածվում է հայկական պատմության հսկա, լեգենդար շերտագծերի միջով, ապա վազում և սահում է առասպելից, լիրիկական պոեզիայից և մետաֆիզիկայից  դեպի ուրախ երգերի և հողագործի երգերի տիրույթները:

Վիշապը (Vishup) հիմնադրվել է Հայաստանում «Բամբիռ» հայկական հայտնի խմբի անդամ՝ ֆլեյտիստ, վոկալիստ  և  կիթառահար Արիկ Գրիգորյանի կողմից, 2015 թվականին՝ երբ Արիկ Գրիգորյանը սկսել է աշխատել թմբկահար Էդուարդ Հարությունյանի, Հայկ Կարապետյանի հետ, և այս համագործակցությունը անվանվել է «Արիկ Բամբիռի նախագիծ»: Այնուհետև՝ 2016 թ.-ին,  ծրագիրը տեղափոխվել է Լոս Անջելես, և խմբին  միացել են նոր անդամներ, այդ թվում վոկալիստ և դաշնակահար Արենի Ագբաբյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանն և թմբկահար Վարդան Դուվենդջյանը: Ապա նա վերադարձավ Հայաստան, և այլ երաժիշտներ, ինչպիսիք են Լևոն Առաքելյանը, Քրիստին Եղիազարյանը և Ամալյա Հակոբյանը, համալրեցին խումբը:

Մենք պատիվ ունենք տեղեկացնելու, որ աշխարհահռչակ խումբ «Նաթիգ Ռիթմ»-ը ելույթ կունենա «One Caucasus 2017» (Մեկ Կովկաս 2017) փառատոնին: Դհոլ -նագարի հռչակավոր երաժիշտը, ով ծնվել է Կովկասում,  Նաթիկ Շիրինովը,  հեղափոխել է հարվածային տեխնիկան, որպեսզի դառնա Ադրբեջանում այս ռիթմի առաջին կոմպոզիտոր - երաժիշտը, և շրջել է աշխարհով որպես Ալիմ Կասիմովի անսամբլի անդամ 1999 թ.-ից 2007 թ.-ին, իսկ այժմ նա «Նաթիգ Ռիթմ» խմբում է  և փոխանցում է իր ստեղծագործական էներգիան՝ մրցանակներ ձեռք բերելու և  նորարարական կոմպոզիցիաներ ստեղծելու համար:

One Caucasus 2017-ի ժամանակ ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛-ը  (լրահամալրված կազմով՝ 10 հոգնանոց խումբ!) կաշխատի այլ երկրների և երաժշտական  տարբեր ոճեր ունեցող երաժիշտների հետ:  Եվ այսպես,  բացի այն, որ մեզ մոտ տեղի կունենա Կովկասյան կենդանի երաժշտության մեծագույն համերգներից մեկը, մենք նաև կունենանք այլ նոր միջազգային երաժշտական պրեմյերա-նախագծեր!

Նաթիգը ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛ խմբի հետ 2001 թվ-ին Geumsan-ում  հարվածային արվեստի միջազգային փառատոնին արժանացել է Գրան-Պրի մրցանակին: 2012 և 2014 թվականներին Նաթիգը ելույթներ էր ունենում և կազմակերպում էր մաստեր-դասեր Շվեյցարիայում՝ Մոնտրյոյում, ջազային փառատոնին:

Էջ 1, 2-ից

The project is cofunded by Marneuli Municipality, Government of the United States, the Ministry of Culture and National Heritage of the Republic of Poland, Warsaw City Hall, Ministry of Culture and Monument Protection of Georgia and French Institute of Georgia