Mamadou & Sama Yoon (Poland/Senegal)
Mamadou & Sama Yoon (Poland/Senegal)

 

 

Ուրախ ենք ներկայացնելու One Caucasus 2019-ի առաջին գլխավոր մասնակին՝ Վարշավայի Երաժշտական ոլորտի իրական միջմշակութային սենսացիա Mamadou and Sama Yoon-ին (Մամադու և Սամա Յուն ): Caucasus փառատոնին մինչ օրս մասնակցող ամենամեծ խմբերից մեկն աշխատելու է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների երաժիշտների հետ:

Mamadou & Sama Yoon – ը ստեղծվել է 2014-ին  Mamadou Diouf-ի նախաձեռնությամբ, խարիզմատիկ սենեգալցի արվեստագետի կողմից, որը ձայնագրել է մի քանի ձայնասկավառակներ այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Włodzimierz Kiniorski կամ Voo Voo,և Grzegorz Rytka (DAAB, Szwagierkolaska).

Խմբի վերջնական կազմը ներառում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների, ինչպիսիք են Patrycja Napierała-ն, Ania Patynek-ը, Anna Piotrowska-ն, Piotr Korzeniowski-ն, Michał Marecki-ն and Paweł Mazurczak-ը (այս երաժիշտները նաև նվագում են վարշավյան հայտնի մի շարք այլ խմբերում՝ T.Love, Kapela ze Wsi Warszawa կամ Kayah & Transoriental Orchestra)

Այսքան տարբեր ու բազմազան երաժշտական անհատատանությունների հանդիպման արդյունքում ծնվել է յուրօրինակ միջմշակութային, պրոֆեսիոնալ և արվեստագետորեն ամբողջական նախագիծ, որը համաշխարհային երաժշտական բեմում պարզապես թարմ, սլավիկ-աֆրկյան զեփյուռ է կարծես:

Նրանց առաջին երաժշտական ալբոմը՝ Umbada – ն, ներկայացվեց հեղինակավոր World Music Charts Europe-ում 2016 թվականի լավագույն ալբոմների շարքում  (երկրորդ տեղը լեհական ալբոմների մեջ) :    

 

 

 

 

OneCaucasus Sponsors