Natig Rhythm Group @ One Caucasus 2017!
Natig Rhythm Group

Մենք պատիվ ունենք տեղեկացնելու, որ աշխարհահռչակ խումբ «Նաթիգ Ռիթմ»-ը ելույթ կունենա «One Caucasus 2017» (Մեկ Կովկաս 2017) փառատոնին: Դհոլ -նագարի հռչակավոր երաժիշտը, ով ծնվել է Կովկասում,  Նաթիկ Շիրինովը,  հեղափոխել է հարվածային տեխնիկան, որպեսզի դառնա Ադրբեջանում այս ռիթմի առաջին կոմպոզիտոր - երաժիշտը, և շրջել է աշխարհով որպես Ալիմ Կասիմովի անսամբլի անդամ 1999 թ.-ից 2007 թ.-ին, իսկ այժմ նա «Նաթիգ Ռիթմ» խմբում է  և փոխանցում է իր ստեղծագործական էներգիան՝ մրցանակներ ձեռք բերելու և  նորարարական կոմպոզիցիաներ ստեղծելու համար:

One Caucasus 2017-ի ժամանակ ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛-ը  (լրահամալրված կազմով՝ 10 հոգնանոց խումբ!) կաշխատի այլ երկրների և երաժշտական  տարբեր ոճեր ունեցող երաժիշտների հետ:  Եվ այսպես,  բացի այն, որ մեզ մոտ տեղի կունենա Կովկասյան կենդանի երաժշտության մեծագույն համերգներից մեկը, մենք նաև կունենանք այլ նոր միջազգային երաժշտական պրեմյերա-նախագծեր!

Նաթիգը ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛ խմբի հետ 2001 թվ-ին Geumsan-ում  հարվածային արվեստի միջազգային փառատոնին արժանացել է Գրան-Պրի մրցանակին: 2012 և 2014 թվականներին Նաթիգը ելույթներ էր ունենում և կազմակերպում էր մաստեր-դասեր Շվեյցարիայում՝ Մոնտրյոյում, ջազային փառատոնին:

Նաթիգ Շիրինովը ծնվել է  ռիթմի հետ: Նրա բազմաթիվ ներդրումները ադրբեջանական հարվածային երաժշտության մեջ սահմանել են նոր երաժշտական ստանդարտներ, ոգեշնչել նոր ուղղությունների ստեղծմանը արվեստում: Նա է հեղափոխել դհոլ-նագարա հարվածային գործիքների տեխնիկան և դարձել Ադրբեջանի առաջին ռիթմ-կոմպոզիտորը: 9 տարեկան հասակում՝ 1984 թ.-ին, Նաթիգը սկսեց սովորել նվագել նագարան իր ուսուցիչ Ազեր Ալիևի հետ Թոֆիկ Իսմայլովի երաժշտական դպրոցում: Ուսումնական յուրաքանչյուր տարում նա շարունակել է բարելավել իր գիտելիքներն ու տեխնիկան:  24 տարեկանում Նաթիգը հրավեր է ստացել Մուղամի վարպետ Ալիմ Քասիմովի կողմից, ինչը քայլ էր դեպի իր պրոֆեսիոնալ կարիերան: Նրա խմբի հետ Նաթիգը շրջել է աշխարհը 1999-2007 թթ.՝ Միացյալ Նահանգները, Անգլիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Իրանը, Մարոկկոն, Ռումինիան, Չինաստանը, Լեհաստանը, Կորեան, Ռուսաստանը, Սերբիան և Թուրքիան: Այդ շրջագայություններին Նաթիգն ոգեշնչվել է դարբուկայի վարպետ Միսիրլի Ահմեթի  և տաբլայի վարպետ Զաքիր Հուսեյինի  հեղափոխական կատարումներով:  Նա սկսեց ստեղծել նագարայի համար նոր ռիթմեր:


2001 թ.-ին հինգ կատարողների հետ նա հիմնադրել է «Նաթիգ Ռիթմ» խումբը: Դհոլ- նագարայից բացի իր երաժշտության մեջ  նա ընդգրկել է նաև հին կովկասյան գործիքներ, ինչպիսիք են զուռնան, բալաբանը և ֆլեյտան: 2002 թ.-ին Մոսկվայում՝ Հնդկաստանի Խորհրդում, կրնկին նոր ռիթմերի որոնման ժամանակ նա սովորել է տաբլա և սկսել է համալրել ադրբեջանական ռիթմերը համաշխարհայիններով:

Նաթիգը 2004 թ-ին  ձայնագրել է իր  սկավառակները «Իմ աշխարհը»  և 2006- ին «Իմ Աշխարհը II": Այնտեղ ներառված են կոմպոզիցիաներ, որտեղ  օգտագործվել են տարբեր տեսակի դհոլ-նագարաներ, ինչպիսիք են բամ, բոյուկ, դարի, դովուլ, կուտ, քոփուզլու, քոշա, զանգ: Բացի ավանդական ադրբեջանական ժողովրդական երաժշտությունից այդ սկավառակի ստեղծագործություններում նա ներառել է նոր ուղղություններ և ռիթմեր: Նաթիգ և ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛ խումբը ելույթ է ունեցել բազմաթիվ միջազգային փառատոններին (այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մալայզիան, Մարոկկոն, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թայվանը) և  բազմիցս պարգևատրվել:

՛՛Նաթիգ Ռիթմ՛՛ խումբը Պետական Պարի Խմբի հետ ելոււյթ է ունեցել Եվրոտեսիլի աջակցությանը նվիրված բացման համերգին Ադրբեջանում, Թուրքիայում և Սերբիայում 2008 թվ-ին:  Նաթիգը և ՛՛Նաթիգ Ռիթմը՛՛ խումբը պարգևատրել է Grand Prix մրցանակով 2011 թ-ին  Geumsan World Percussion Performance Art Festival փառատոնին: Երկու տարի անընդմեջ խումբը գլխավորում է թագավորական համաշխարհային հարվածային գործիքների փառատոնը (Royal Belum World Drums - 2011/2012) Մալայզիայում: ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛-ն յուրահատուկ կատարում ուներ 2012 թ.-ի Ադրբեջանում Եվրատեսիլ երգի մրցույթի բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին:

Խումբը եղել է նաև 2012 թ-ին Բաքվում համաշխարհային գերաստղ Ռիհաննայի  համերգի բացողը: 2012 թ.-ին և 2014 թ.-ին Նաթիգը հանդես եկավ իր կատարումներով և վարպետության դասեր է տվել  Շվեյցարիայում Մոնտրեուքս Ջազի (Montreux Jazz)  փառատոնին: 2015 թ. –ին Նաթիգ Ռիթմն ելույթ է ունեցել բացման արարողություններին առաջին Եվրոպական խաղերի ժամանակ:

 

 

 

OneCaucasus Sponsors