ԹմբաԹա Նվագախումբ (Հայաստան)
ԹմբաԹա Նվագախումբ (Հայաստան)

 Ուրախ ենք Ձեզ ներկայացնելու One Caucasus 2018 գլխավոր բեմում ելույթ ունեցող մեր առաջին մասնակցին՝ ԹմբաԹա Tmbata Նվագախմբին !

 

 

 

Այս խումբը հիմնադրվել է Թումո կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում Արիկ Բամբիռի կողմից 2013 թվականին՝ "The Levels of Sound" երաժշտական դասընթացների ժամանակ:

Խումբը սկսեց ելույթ ունենալ Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով Smithsonian կազմակերպության կողմից Վաշինգտոնում կազմակերպված Folklife փառատոնին, իսկ հետագայում նաև կատարումներով հանդես գալով Նյու-Յորքի կենտրոնական դահլիճում AGBU's 110-ամյակին:
  Tmbata-ի երաժշտությունը ներառում է ավանդական հայկական ժողովրդական երաժշտությունը՝ այլ երկրների ժողովրդական երաժշտությունների հետ համակցված:
Խմբի անդամները 14-ից 21 տարեկան երիտասարդներ են, իսկ խմբի ղեկավարը Արիկ Բամբիռն է:

 

 



Դարձի՛ր  - ի One Caucasus-ի մասնակիցը և միացի՛ր մեր գլոբալ քրոուդֆանդինգ քարոզարշավին !

Խնդրում ենք օգնել մեզ պահպանելու այս յուրօրինակ նախագիծը: Թերևս, սա ամենաոգեշնչող փառատոնն է Կովկասում և Վրաստանի նոր, բացօթյա ամենահայտնի փառատոններց մեկն է:  Մենք հավատում ենք, որ One Caucasus-ը  պետք է շարունակի մնալ անվճար, բոլորի` հատկապես տեղական Քվեմո-Քարթլիի համայնքների և Կովկասի երիտասարդության համար, բաց և ազատ մուտքով միջոցառում: Այդ է պատճառը, որ Քո մասնակցությունը մեր քրոուդֆանդինգ քարոզարշավին այդքան վճռական նշանակություն ունի:

Դարձի՛ր մեր քարոզարշավի մասնակից և ստացի՛ր հրաշալի պարգևներ:


Միացի՛ր մեզ այստեղ:
 https://www.kickstarter.com/projects/81358564/one-caucasus-festival-2018!

 

The project is cofunded by Marneuli Municipality, Government of the United States, the Ministry of Culture and National Heritage of the Republic of Poland, Warsaw City Hall, Ministry of Culture and Monument Protection of Georgia and French Institute of Georgia