One Caucasus-ը իրենից ներկայացնում է ինտերդիսցիպլինար և երկարաժամկետ ծրագիր , որը հիմնվել է Վրաստանում 2014 թվականին: Միջոցառումը տեղի է ունենում Մառնեուլիի շրջանում Ադրբեջանին և Հայաստանին սահմանամերձ փոքր գյուղ՝ Ծերաքվում:

Մենք ընտրել ենք Մառնեուլին , քանի որ այն հայտնի է,  որպես  մի շրջան,  որտեղ տարիներ շարունակ կողք-կողքի խաղաղ ապրում են բազում  էթնիկ և կրոնական խմբեր:

Կովկասը համարվում է բազում հակամարտությունների  տարածաշրջան, այդ  պատճառուվ մեր նպատակն է հատկացնել անվտանգ և ոգևորիչ միջավայր ողջ Կովկասի տարածաշրջանի երիտասարդների  հանդիպումների և համագործակծության  համար:

One Caucasus-ը միավորում է  երաժիշտներին, արվեստագետներին, անիմատորներին, ճարտարապետներին և կամավորների Կովկասի տարածաշրջանից և ամբողջ աշխարհից

Բայց կարևորագույնն այն է, որ One Caucasus-ը  համագործակցում է տեղական համայնքների հետ: Միասին մենք հիմնել ենք կրթական ծրագիր Հայկական, Ադրբեջանական և Վրացական գյուղեի երեխաների համար:

Այս տարի, առաջին անգամ Կովկասի պատմության մեջ, մենք պատրաստվում ենք ընդգրկել Մառնեուլիի շրջանի քաղաքացիներին առաջադեմ ժողովրդավարական գործիք՝ «մասնակցային բյուջեի» մեջ: Այս գործիքի օգնությամբ քաղաքացիները կունենան անմիջական ազդեցություն տեղական կառավարության բյուջեի վրա:

Մենք փոխում ենք աշխարհը մեր գործունեությամ, դու կարող ես լինել այս ամենի մասնիկըմիացիր մեզ Ծերաքվիում (Մարնեուլի, Վրաստան) 2015 թվականի  օգոստոսի 27-ից 29 –ը: